Սեղմել Esc փակելու համար:
{11.06.2022 - 01.06.2023} ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.06.2022 - 01.06.2023} ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.06.2022  -ից մինչեւ   01.06.2023  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11/06/2022 - 01/06/2023

040.0057.010216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2016 թվականի N 57-Ն

 

i

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի և «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի (այսուհետ` օգտագործվող զենք) տեսակը, ձևը և մոդելը` համաձայն հավելվածի:

2) մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքի քանակը`

ա. յուրաքանչյուր չորս պահնորդին` մեկ միավոր ծառայողական կամ քաղաքացիական զենքի հաշվարկով,

բ. յուրաքանչյուր երկու թիկնապահին` մեկ միավոր ծառայողական զենքի հաշվարկով:

(1-ին կետը փոփ. 09.06.2022 թիվ 859-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 18.05.2023 թիվ 742-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2016 թվականի հունվարի 29-ի

N 57-Ն որոշման

 

ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ ԵՎ ՄՈԴԵԼԸ

 

.______________________________________________________________________.

|Օգտագործվող զենքի  |Օգտագործվող զենքի   |Օգտագործվող զենքի մոդելը     |

|տեսակը             |ձևը                 |                             |

|___________________|____________________|_____________________________|

|ծառայողական        |կարճ ակոսափող       |ՀՀ կառավարության կողմից      |

|                   |                    |հաստատված քրեագիտական        |

|                   |                    |պահանջներին համապատասխանող   |

|                   |                    |տեխնիկական բնութագիր ունեցող |

|                   |                    |ցանկացած մոդել               |

|___________________|____________________|                             |

|քաղաքացիական       |ողորկ-երկարափող     |                             |

.______________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 09.06.2022 թիվ 859-Ն, 18.05.2023 թիվ 742-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2016
N 57-Ն
Որոշում