Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԵՎ ԱՆՆԱ ԽՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 մայիսի 2022 թվականի N 467-Ա

 

ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆԻՆ, ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2022 թվականի մայիսի 21-27-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)` Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) 2022 թվականի մայիսի 21-26-ը գործուղման գիշերակացի և մայիսի 21-27-ը օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 23.05.2022 թիվ 555-Ա որոշում)

4. Ընդունել ի գիտություն, որ Վահրամ Դումանյանի և Ժաննա Անդրեասյանի` Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ճանապարհածախսը հոգում է Հայաստանի Հանրապետությունում Բրիտանական Խորհրդի հայաստանյան մասնաճյուղը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

(որոշումը փոփ. 23.05.2022 թիվ 555-Ա, 16.06.2022 թիվ 693-Ա որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 3

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.05.2022
N 467-Ա
Որոշում