Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 878-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման և մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց` մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանելու մասին» N 546-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (այսուհետ` հավելված) 9-րդ կետում «մաքսային հսկողության ընտրված ուղու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի» բառերով.

i

2) հավելվածի 20-րդ կետում «ընտրված մաքսային հսկողության ուղու» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ նախատեսված մաքսային հսկողության ընթացակարգի» բառերով.

i

3) հավելվածի 29-րդ կետում «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N 287» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հուլիսի 23-ի N 124» բառերով.

i

4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին և 1.2-րդ կետեր`

«1.1. Սույն կարգին համապատասխան` ՄՄԱՏՀ մուտք գործելու իրավունք ստացած անձինք հասանելիություն են ստանում ՄՄԱՏՀ-ում ներդրված համակարգերում առկա` իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը:

1.2. Սույն կարգին համապատասխան` ՄՄԱՏՀ մուտք գործելու կարգը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի` «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգ մուտք գործելու վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 17

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2022
N 878-Ն
Որոշում