Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 14 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2022 թվականի N 889-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգն ու լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 22-ի N 655-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1471-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1) որոշման 3-րդ կետից և N 1 հավելվածի 12-րդ կետից հանել «(տաքսամետր)» բառը.

2) որոշման առաջին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

ա. 7-րդ կետը «համաձայն N 1 ձևի» բառերից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտ` համաձայն N 4 ձևի» բառերով,

i

բ. 10-րդ կետում և N 1 հավելվածի N 3 ձևում «242-րդ, 243-րդ, 244-րդ, 377-րդ» բառերը փոխարինել «342-րդ, 343-րդ, 538-րդ» բառերով, իսկ «2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 1327-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով» բառերով,

i

գ. 11.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11.2-րդ կետ.

«11.2. Անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիայի ներդիր ստանալու համար կազմակերպությունը պետք է ներկայացնի`

1) հայտ` համաձայն N 5 ձևի.

2) հայտարարություն` համաձայն N 3 ձևի.

3) ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը.

4) ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը.

5) ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչը որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված.

6) փոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների լուսանկարները:»,

i

դ. 20-րդ կետի 1-ին ենթակետում և 21-րդ կետում «Տաքսամետրը (սակաչափիչ)» բառերը փոխարինել «սակաչափիչ» բառով,

ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 20.1-ին կետ

i

«20.1. Օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի`

1) մինչև յոթ տարվա արտադրության.

2) սպիտակ հիմնագույնի.

3) գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.

4) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.

5) «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ:»,

i

զ. 26-րդ կետի 1-ին ենթակետը «20-րդ» բառից հետո լրացնել «և 20.1-ին» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով,

է. 26-րդ կետի 2-րդ ենթակետը «կետով» բառից հետո լրացնել «և 11.2-րդ կետի 2-րդ ենթակետով» բառերով,

ը. լրացնել նոր` NN 4 և 5 ձևերով` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի օգոստոսի 9-ին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 17

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 17-ի

N 889-Ն որոշման

 

«Ձև N 4

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտատու_______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,

հայրանունը, ազգանունը)

 

Գտնվելու վայրը________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

հաշվառման վայրը)

 

Կազմակերպության պետական գրանցման համարը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար:

[] Կից ներկայացվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման համար պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (ֆիզիկական անձի դեպքում չի ներկայացվում) [][][][][][][][][][][][][][][][][][][][] (Լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում):

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Հայտնում եմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացված փաստաթղթերում առկա տվյալները հավաստի են:

 

Հայտատու_____________________________________________________________

(պաշտոնը)

    ________________________________      _______________________________

    (անունը, ազգանունը)                   (ստորագրությունը)

 

______ _________________ 20 թ.

 

Ձև N 5

 

ՀԱՅՏ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ տրամադրել _______________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման նպատակով:

 

Հայտատու_________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ

հաշվառման վայրը)

 

Լրացուցիչ տեղեկություններ__________________________________________

_______________________________________________________________________

 

Նախապես ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իսկությունը հավաստում եմ:

 

Հայտատու____________________________________________________________

(պաշտոնը)

    _____________________________           ____________________________

        (անունը, ազգանունը)                     (ստորագրությունը)

 

______ _________________ 20 թ.»

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 17-ի

N 889-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 11-ի

N 1471-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԼԻՑԵՆԶԻԱ

ՏԾ կամ ՏՕ կամ ՏՖ N 00000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ (ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ)

 

_________________________________________________________________________

(նշվում է` անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից

մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպում կամ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպում կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի

ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում)

 

Տրվում է______________________________________________________________

(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի)

__________________________________________________________________

                      (գտնվելու (բնակության) վայրը)

 

    Լիցենզիայի գործողության ժամկետը         անժամկետ

 

    Լիցենզիան տալու ամսաթիվը                «» ______________20 թ.

 

ՀՀ տարածքային կառավարման և

    ենթակառուցվածքների նախարար    ____________________  ___________________

                                   (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

____ _____________ 20 թ. «:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.06.2022
N 889-Ն
Որոշում