10.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունիսի 15-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 107-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 2. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2022 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-258-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական: