Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2022 թվականի N 923-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1290-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը սահմանելու մասին» N 1290-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ)» բառերով, իսկ նույն կետի 2-րդ նախադասությունը հանել.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում` դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը` ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:».

i

3) 3-րդ կետով սահմանված ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

i

4) 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերը փոխարինել «դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում» բառերով.

i

5) 9.1-ին կետում «օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների» բառերը փոխարինել «դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 23-ի

N 923-Ն որոշման

 

«Ձև N 1

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Հարգելի ______________________________________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ`

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն _______________________________,

(հասցեն) թիվ _________________ աշխատասենյակ.

 

- օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ

______________________________________________________________________

                           (անվանումը, հասցեն)

թիվ __________________ աշխատասենյակ:

 

    ____________________________       ____________________________

       Ծանուցումն ուղարկող                օրը, ամիսը, տարեթիվը»:

ծառայության անվանումը

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2022
N 923-Ն
Որոշում