Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2022 թվականի N 928-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 783-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողների ցանկերի հրապարակման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 783-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «, 6» թիվը.

i

2) որոշման N 1 հավելվածի 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով`

«5) ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական մարմինները և համայնքային կառավարչական հիմնարկները:».

3) որոշման N 2 հավելվածի N 6 ձևի ցանկն ուժը կորցրած ճանաչել:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո հրապարակվող ցանկերի վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2022
N 928-Ն
Որոշում