Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2022 թվականի N 948-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի «Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման կարգը հաստատելու մասին» N 904-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

i

1) 1-ին կետը «դրոշմավորման,» բառից հետո լրացնել «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների առկայության կամ այդ գործիքների միջոցով վճարումներ ընդունելու,» բառերով.

i

2) 2-րդ կետում «Կանխիկ դրամով (արտարժույթով) հսկիչ գնում» բառերը փոխարինել «Հսկիչ գնում (այդ թվում` արտարժույթով)» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետը և 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) 7-րդ կետից հանել «(եթե դրանք ձեռք են բերվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով) կամ մուտքագրելու (եթե դրանք ձեռք են բերվել հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին)» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցներով և հարկային մարմնի զարգացման ֆոնդի հաշվին» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2022
N 948-Ն
Որոշում