Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-63-Ո-168

2022թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ ԲԴԽ-25-Ո-58 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին և 31-րդ կետերը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 661-Ա որոշումը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 12-ի «Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ` Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-25-Ո-58 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ա» պարբերության «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի Գրասենյակը» բառերը փոխարինել «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների Գրասենյակը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի Գրասենյակը» բառերով,

i

2) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «բ» պարբերության «հասցեն» բառը փոխարինել «և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերով,

i

3) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «գ» պարբերության «հասցեն» բառը փոխարինել «և Գարեգին Նժդեհի 23/1 հասցեները» բառերով,

i

4) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետի «ե» պարբերության «Կապանի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, ք. Կապան, Մելիք Ստեփանյան 3/2 հասցեն» բառերը փոխարինել «Գորիսի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Գորիս, Անկախության 4/1 հասցեն» բառերով, իսկ «Գրասենյակը,» բառից հետո լրացնել «Հաշվապահական բաժինը,» բառերով,

i

5) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 16-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1.» պարբերությամբ.

«զ1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմի կենտրոնական նստավայրի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեն, Մարալիկի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, Անիի տարածաշրջան, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյանի փողոց 198 հասցեն, Ճամբարակի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Ճամբարակ, Գարեգին Նժդեհի 149 հասցեն, Վայքի նստավայրինը` Հայաստանի Հանրապետություն, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8 հասցեն: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմում գործում են` Իրավական փորձաքննությունների ծառայությունը, Գրասենյակը, քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոն զբաղեցնող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք.»,

i

6) Որոշման 1-ին հավելվածի 56-րդ կետի 25-րդ ենթակետը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի» բառերով,

i

7) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Դատական կարգադրիչների ծառայության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Աջափնյակ, Բաշինջաղյան 100 հասցեն:»,

i

8) Որոշման 1-ին հավելվածի 57-րդ կետի 20-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ1.» պարբերությամբ.

«զ1. ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ հակակոռուպցիոն դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.»,

i

9) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով.

«6.1) ՀՀ հակակոռուպցիոն դատարանի աշխատակազմ`

ա. Իրավական փորձաքննությունների ծառայություն.

բ. Գրասենյակ.»,

10) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «քաղաքացիական և վարչական պալատի» բառերը փոխարինել «քաղաքացիական և վարչական պալատների» բառերով և ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.

«ե. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի Գրասենյակ.»,

11) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» պարբերությամբ.

«գ. Հաշվապահական բաժին.»,

i

12) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետով.

«8.1) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններում ծառայություն իրականացնող բաժին.»,

13) Որոշման 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 2.1-ին կետի 9-րդ ենթակետում «դատարանում» բառը փոխարինել «և ՀՀ հակակոռուպցիոն դատարաններում» բառերով,

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2022թ. հունիսի 23

ք. Երևան

 

Հրապարակվել է «ՀՀ դատական իշխանություն» կայքէջում (www.court.am)` 24 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
23.06.2022
N ԲԴԽ-63-Ո-168
Որոշում