Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 779-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 961-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 779-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի «Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները սահմանելու մասին» N 779-Ն որոշմամբ հաստատված հավելվածի`

i

1) 1-ին կետը «և այլ մարմինների» բառերից հետո լրացնել «, այդ թվում` իրավահաջորդ,» բառերով.

i

2) 2-րդ կետը «նոտարական պալատը» բառերից հետո լրացնել «կամ նոտարը» բառերով.

i

3) 4-րդ և 7-րդ կետերի 1-ին նախադասության վերջակետից առաջ լրացնել «, դրանց վերակազմակերպված լինելու դեպքում` իրավահաջորդին» բառերով.

4) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով.

i

«7.1. Սույն կարգի 4-րդ և 7-րդ կետերում նշված հարցումներն Արդարադատության նախարարության կողմից կարող են կատարվել և հայցվող տեղեկություններն ստացվեն պաշտոնական փաստաթուղթը տրամադրող մարմիններից կամ անձանցից անմիջականորեն` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական կառավարման համակարգերի, փոստային ծառայության կամ էլեկտրոնային փոստի միջոցով:».

5) 10-րդ կետից հանել «փաստաթղթային և էլեկտրոնային եղանակով» բառերը.

i

6) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Սույն կարգով նախատեսված տեղեկությունները, նմուշներն Արդարադատության նախարարությանը տրամադրվում են, ինչպես նաև փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 30

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2022
N 961-Ն
Որոշում