Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն Ո ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 993-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 329-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» N 329-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

i

2) որոշման 1.2-րդ կետից հանել «Սույն որոշման 1-ին և 1.2-րդ կետերով սահմանված պետություններից ժամանող» բառերը և «չունեցող» բառից հետո` «հայ» բառը.

3) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

i

4) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 1

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հունիսի 30-ի

N 993-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության

2008 թվականի ապրիլի 4-ի

N 329-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՅՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՄԻԱՅՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ` ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

 

1. Աֆղանստան

2. Անգոլա

3. Բանգլադեշ

4. Բենին

5. Բոտսվանա

6. Բուրկինա Ֆասո

7. Բուրունդի

8. Կաբո Վերդե

9. Կամերուն

10. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն

11. Չադ

12. Կոմորյան Կղզիներ

13. Կոնգո

14. Կոտ դ'Իվուար

15. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

16. Ջիբութի

17. Հասարակածային Գվինեա

18. Էրիթրեա

19. Էսվատինի

20. Եթովպիա

21. Գաբոն

22. Գամբիա

23. Գանա

24. Գվինեա

25. Գվինեա-Բիսաու

26. Քենիա

27. Լեսոտո

28. Լիբերիա

29. Լիբիա

30. Մադագասկար

31. Մալավի

32. Մալի

33. Մավրիտանիա

34. Մավրիկիոս

35. Մոզամբիկ

36. Նամիբիա

37. Նեպալ

38. Նիգեր

39. Նիգերիա

40. Պակիստան

41. Ռուանդա

42. Սան Տոմե և Փրինսիփի

43. Սենեգալ

44. Սեյշելյան կղզիներ

45. Սիերա Լեոնե

46. Սոմալի

47. Հարավային Սուդան

48. Շրի Լանկա

49. Սուդան

50. Սիրիայի Արաբական Հանրապետություն

51. Տոգո

52. Ուգանդա

53. Տանզանիայի Միացյալ Հանրապետություն

54. Եմեն

55. Զամբիա

56. Զիմբաբվե

57. Պաղեստին»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.06.2022
N 993-Ն
Որոշում