Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-65-Ո-170

2022թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի ԹԻՎ ԲԴԽ-13-Ո-22 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի «Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-13-Ո-22 որոշման (այսուհետ` Որոշում) 1-ին կետի «ա» ենթակետում, Որոշման 1-ին հավելվածի վերնագրում, Որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետում «Սնանկության դատարանի,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «Հակակոռուպցիոն դատարանի,» բառերը, իսկ Որոշման 1-ին հավելվածի 1-ին մասում «Սնանկության դատարանի» բառերից հետո լրացնել «, Հակակոռուպցիոն դատարանի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022թ. հունիսի 30

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
30.06.2022
N ԲԴԽ-65-Ո-170
Որոշում