Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-65-Ո-171

2022թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ ԲԴԽ-36-Ո-94 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով և 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի «Դատական գործի վիճակագրական քարտի լրացման կարգը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-36-Ո-94 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

i

1) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Սույն կարգի իմաստով Դատական դեպարտամենտի իրավասու ծառայողներ են հանդիսանում դատավորի օգնականը կամ դատավորի գործավարը կամ դատարանի աշխատակազմի գրասենյակի պետը, ում հանձնարարվել կամ տրամադրվել է վիճակագրական քարտը լրացնելու իրավասությունը: Նշված անձանց կողմից սույն կարգի պահանջների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.2. Սույն կարգով սահմանված տեղեկությունները պետք է մանրամասն նշումներ պարունակեն այն հանգամանքների վերաբերյալ, որոնց արդյունքում հետաձգվել է տվյալ գործի քննությունը «կողմերի չներկայանալու, դատավորի բացակայության և այլնի վերաբերյալ»,

i

2) Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին, 3.2-րդ և 3.3-րդ կետերով.

«3.1. Վիճակագրական քարտով պահանջվող տեղեկությունները ստանալուց անմիջապես հետո, իրավասու ծառայողը դրանք ստանալու օրվա և ժամի վերաբերյալ նշում է կատարում վիճակագրական քարտի «այլ նշումներ» դաշտում:

3.2. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունները պետք է հիմնավորվեն գործում առկա փաստաթղթերով կամ այլ կրիչներով:

3.3. Վիճակագրական քարտում լրացվող տեղեկությունների ամբողջականությունն ապահովելու նպատակով, դատարանի աշխատակազմի ղեկավարի բանավոր պահանջով, իրավասու ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան հաջորդ օրը վերջինիս է տրամադրում դատական գործում առկա համապատասխան տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի կամ այլ կրիչների պատճենները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Դ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022թ. հունիսի 30

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
30.06.2022
N ԲԴԽ-65-Ո-171
Որոշում