Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

24.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2022 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) N 3 հավելվածում` ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով.

i

2) N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-17-րդ կետերով`

 

«

8. Արդյո՞ք ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը համապատասխանում է ցանկ 5-ով սահմանված անվտանգության պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.8-րդ կետ փորձաքննություն 2.0                 
9. Արդյո՞ք ավիացիոն բենզինը համապատասխանում է ցանկ 6-ով սահմանված անվտանգության պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.10-րդ կետ փորձաքննություն 2.0      
10. Արդյո՞ք նավային վառելիքը համապատասխանում է ցանկ 7-ով սահմանված անվտանգության պահանջներին: կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.12-րդ կետ փորձաքննություն 2.0      
11. Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողն ունի 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված տարա: «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 17.2-րդ կետ, ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի (այսուհետ` որոշում) 7-րդ կետ տեսազննում 0.8      
12. Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնում է 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված տարայի միջոցով: օրենքի 6-րդ հոդվածի 17.2-րդ կետ, որոշման 7-րդ կետ տեսազննում 1,1      
13. Արդյո՞ք չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի գերազանցում ± 0,5%-ը: որոշման 8-րդ կետ տեսազննում 0.3      
14. Արդյո՞ք վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը չի գերազանցում 1 %-ը: որոշման 9-րդ կետ տեսազննում 0.5      
15. Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը զետեղված է այնպես, որ դրա դիրքը հնարավոր չէ փոփոխել առանց կապարակնիքի խախտման: որոշման 16-րդ կետ տեսազննում 0.1      
16. Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդաչափ խողովակը պատրաստված է թափանցիկ և անգույն ապակուց և չունի հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ: որոշման 17-րդ կետ տեսազննում 0.1      
17. Արդյո՞ք աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը կայուն են և հստակ տեսանելի, ընթեռնելի` ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու) հնարավորության բացառումը: որոշման 19-րդ կետ տեսազննում 0.1      

 

i

3) N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «5.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.0» թվերով.

i

4) N 3 հավելվածի N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Ցանկ N 4

 

Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Մազութի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակը` նավատորմային մազութի համար Չափաքանակը` ջեռուցման մազութի համար
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 2,0 3,5
Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում, ոչ ցածր - 90
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր 80 -
Ծծմբաջրածնի պարունակությունը, ոչ ավելի մասնիկ/միլիոն ppm 10 10

 

i

5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` NN 5, 6 և 7 ցանկերով`

 

«Ցանկ N 5

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակը` թռիչքի մինչձայնային արագությամբ թռչող ապարատների համար
    Ջեթ Ա-1 ՏՍ-1 ՌՏ
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի մմ2/վ - - 16
Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի մմ2/վ 8 - -
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր °C - մինուս 50 մինուս 50
սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր °C մինուս 47 - -
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը - բացակայում է բացակայում է բացակայում է
Ֆրակցիոն կազմը`        
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 205 165 175
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C - 230 270
98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C - 250 280
թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5 չի նորմավորվում 1,5
թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5 չի նորմավորվում 1,5
Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս մմ 25 25 25
       
մմ 19 - -
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր °C 38 28 28
Արոմատիկ ածխաջրածինների ծավալային (զանգվածային) մասը, ոչ ավելի % 25 20 (22) 20 (22)
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100սմ3 7 5 4
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,25 0,20 0,10
Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,003 0,003 0,003
Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր °C 260 260 260 (275)*
ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի մմ սս 25 25 25
նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության դեպքում), ոչ ավելի Միավորներն ըստ գունային սանդղակի 3 3 3
Տեսակարար էլեկտրահաղորդականությունը** պՍմ/մ      
առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ ավելի   10 10 10
հակաստատիկ հավելանյութով   50-600 50-600 50-600
*սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը
275°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում
** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից

 

Ցանկ N 6

 

Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Ավիացիոն բենզինի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները
Օկտանային թիվը` ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս - 91
Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս - 115
Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր °C մինուս 60
Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը - բացակայում է
Հագեցած գոլորշիների ճնշումը կՊա 29,3 - 49
Ֆրակցիոն կազմը`    
10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 82
50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 105
90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր °C 170
թորազտումից մնացորդը, ոչ ավելի % 1,5
թորազտումից կորուստները, ոչ ավելի % 1,5
Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի մգ/100 սմ3 3
Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,03
Գույնը - Կանաչ
* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից

 

Ցանկ N 7

 

Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը Չափման միավորը Չափաքանակները
Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի % 0,5
Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր °C 61

 

Նշում. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի
ծծմբի զանգվածային մասով` նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:».

i

6) N 3 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա`» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ և 3-րդ կետերով`

«2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք

3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով N 3 հավելվածում լրացվող 11-17-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հունիսի 23
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 հունիսի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2022
N 929-Ն
Որոշում