Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 717-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1032-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 25-ի «Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին» N 717-Ա որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետում նշված «հինգ» բառը փոխարինել «տասը» բառով, «Արշակունյաց 2 ա» բառերը` «Արշակունյաց պողոտա 4» բառերով, «3-րդ հարկից 10 842 000 դրամ շուկայական արժեքով 47.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 33 191 512 դրամ շուկայական արժեքով 130,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից` 21,6 քառ. մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն» բառերը` «3-րդ հարկից 20 928 000 դրամ շուկայական արժեքով 47.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 53 940 000 դրամ շուկայական արժեքով 129.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից` 21,8 քառ. մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Ավանգարդ-Տաթև» և «ՏԻՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ կնքել համապատասխանաբար 2015 թվականի օգոստոսի 6-ին և 31-ին կնքված ոչ բնակելի տարածքների անհատույց օգտագործման թիվ 111/0015 ու 123/0015 պայմանագրերում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր (այսուհետ` համաձայնագրեր)` դրանցում նախատեսելով, որ համաձայնագրերի նոտարական վավերացման և համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Ավանգարդ-Տաթև» և «ՏԻՎ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1032-Ա
Որոշում