Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 662-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2022 թվականի N 1041-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 662-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերը Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին» N 662-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը «հողամասերը» բառից հետո լրացնել «և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները» բառերով.

2) որոշման 1-ին կետը «1.65861 հեկտար» բառերից հետո լրացնել «և դրանցում առկա` իրենց նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործման համար ոչ պիտանի շենքերը, շինությունները» բառերով.

3) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով`

«2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված հողամասերում շենքեր, շինություններ քանդված լինելու դեպքում ապահովել շինության քանդման (ոչնչացման) հիմքով դրա նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցումը և մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետի հետ կնքել գույքերի (հողամասերի և դրանցում առկա շենքերի, շինությունների) նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ գործարքի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին:»:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1041-Ա
Որոշում