Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 37-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 17-ի «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկելու մասին դիմումների ձևերը սահմանելու մասին» N 28-Ն որոշման (այսուհետ` Որոշում)

1) վերնագրում «տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին» բառերից հետո լրացնել «և տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետներին» բառերով,

2) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով,

3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3-րդ ենթակետով. «3) ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի կողմից ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»

4) 3-րդ կետի 1-ին պարբերությունում, 4-րդ և 5-րդ կետերում «ոչ ուշ, քան 10 օր առաջ» բառերը փոխարինել «ոչ ուշ, քան 12 օր առաջ» բառերով,

5) 3-րդ կետի 1-ին պարբերությունը «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի» բառերով, 2-րդ պարբերությունը «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամին» բառերից հետո լրացնել «, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետին» բառերով, իսկ «տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ» բառերից հետո լրացնել «կամ տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ» բառերով,

6) 4-րդ և 5-րդ կետերում, 1-ին և 2-րդ հավելվածներում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով:

2. Որոշումը լրացնել նոր` N 3 հավելվածով` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2022 թվականի

հունիսի 30-ի N 37-Ն որոշման

 

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2016 թվականի

հունիսի 17-ի N 28-Ն որոշման

 

___________________________

                                            նշվում է ընտրողների ցուցակը

                                            վարող լիազոր մարմնի անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

 

Ես`___________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

անձը հաստատող փաստաթուղթ` ______________, տրված`______________________

                              (սերիա, համար)        (օրը, ամիսը, տարեթիվը

                                                    և ում կողմից)

 

հաշվառված`____________________________________________________________

(հաշվառման վայրը` նշվում է նաև մարզը, համայնքը)

 

նշանակված եմ թիվ _____________ տեղամասային ընտրական հանձնաժողովում`

(նշվում է ընտրական տեղամասի համարը)

 

որպես տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետ:

 

Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը` Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար, խնդրում եմ իմ տվյալները ժամանակավորապես հանել ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից և ընդգրկել այն թիվ _______ ընտրական տեղամասի` ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

 

Դիմող` _______________________________  ________________

(անունը, հայրանունը, ազգանունը)  (ստորագրություն)

 

«____» _______________ 20 թ.»

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2022
N 37-Ն
Որոշում