Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 42-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 45-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 22-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում մեկից ավելի տեխնիկական սարքավորումներ օգտագործելու, տեխնիկական սարքավորումների աշխատանքն ստուգելու, տեխնիկական սարքավորումները գործարկելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 45-Ն որոշման

i

1) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ, 71-րդ հոդվածի 9-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 5-րդ մասով, 64-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ, 71-րդ հոդվածի 9-րդ մասով» բառերով,

2) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում, հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում, 9-րդ, 10-րդ, 12-րդ կետերում «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով,

3) հավելվածի 4-րդ կետին հաջորդող 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ. «Քվեարկության նախորդ օրը մասնագետը պետք է անցկացնի տպիչի ստուգում, որի արդյունքում պետք է տպվի կտրոն: Կտրոնը պարունակում է տեղեկություն տպիչի ստուգումը բարեհաջող ավարտվելու, տեղամասի համարի, ստուգման ամսաթվի և ժամի վերաբերյալ: Տպիչի ստուգման արդյունքում տպված կտրոնը մասնագետը պետք է հեռացնի քվեարկության օրը` մինչև գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքի տպելը:»:

4) հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում «տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետների խմբին (այսուհետ` մասնագետների խումբ)» բառերը փոխարինել «տեխնիկական սարքավորումների կազմակերպված սպասարկումն իրականացնող մասնագետներին (այսուհետ` աջակցման կենտրոնի մասնագետ)» բառերով,

5) հավելվածի 7-րդ կետին հաջորդող 5-րդ կետը համարակալել որպես 7.1 կետ,

6) հավելվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությունում և 12-րդ կետում «մասնագետների խմբին» բառերը փոխարինել «աջակցման կենտրոնի մասնագետներին» բառերով,

7) հավելվածի 13-րդ կետում «Մասնագետների խմբի անդամը» բառերը փոխարինել «Աջակցման կենտրոնի մասնագետը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2022
N 42-Ն
Որոշում