Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունիսի 2022 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 11-ի «Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 25-Ն որոշման 2-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այդ թվում` դաշինքում ընդգրկված կուսակցությունների) ընտրական ցուցակները ձևավորվում են միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի «Ընտրական ցուցակների առցանց մուտքագրման համակարգ»-ի միջոցով` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, որից հետո ներբեռնվում են Մայքրոսոֆթ Էքզել (Microsoft Excel) ձևաչափով և թղթային եղանակով ևս ներկայացվում գրանցումն իրականացնող ընտրական հանձնաժողով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
30.06.2022
N 48-Ն
Որոշում