Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-66-Ն-22

2022թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման Հավելված 2-ի 2-րդ բաժնի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«3. Նախապես հայտնի 20 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված և դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, նախապես հայտնի 30 և ավելի աշխատանքային օր անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված և վարույթ ընդունված, ինչպես նաև նպատակային` երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու հետևանքով վեց ամիս և ավելի ժամկետով անընդմեջ բացակայող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման հարցը լուծում է համապատասխան դատարանի նախագահը` գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նպատակով դատավորի կողմից ներկայացված հիմնավոր դիմումի հիման վրա: Դատավորի հերթական արձակուրդի, ինչպես նաև սույն կետով նշված ժամկետից պակաս ժամկետով բացակայելու դեպքում դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերը չեն վերաբաշխվում, բացառությամբ` անհապաղ կամ օրենքով նախատեսված սեղմ ժամկետներում քննության ենթակա առանձին տեսակի գործերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ անհապաղ կամ օրենքով նախատեսված սեղմ ժամկետներում տվյալ գործով անհրաժեշտ է կատարել առանձին դատավարական գործողություններ»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

2022թ. հուլիսի 4

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 7 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.07.2022
N ԲԴԽ-66-Ն-22
Որոշում