Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐ ...

 

 

040.0717.300615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 2015 թվականի N 717-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 20 928 000 դրամ շուկայական արժեքով 47.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 5-րդ հարկից 53 940 000 դրամ շուկայական արժեքով 129.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով (որից` 21,8 քառ. մետր մակերեսով բաց պատշգամբ) տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տասը տարի ժամկետով տրամադրել համապատասխանաբար «Ավանգարդ-Տաթև» (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 2 ա) և «Տիվ» (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Արշակունյաց 2 ա) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (այսուհետ` ընկերություններ)` «Ավանգարդ» թերթի և «Հայաստան» հասարակական-քաղաքական, կրթամշակութային, գեղարվեստական պարբերականի գործունեությունը ծավալելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 20.07.17 թիվ 888-Ա, 07.07.2022 թիվ 1032-Ա որոշումներ)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների անհատույց օգտագործման մասին պայմանագրեր (այսուհետ` պայմանագրեր)` սահմանելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.2015
N 717-Ա
Որոշում