Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 մայիսի 2022 թվականի N 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 18-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ պարբերության և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «2022 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը սահմանելու մասին» N 18-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) «4.6» կետի` «Փոստային վճարման պետական նշանների անվանումը» սյունակի «ԵԱՏՄ-ի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» բառերով, ինչպես նաև «Տպաքանակը (հատ)» սյունակի «20 000» թիվը փոխարինել «15 000» թվով:

2) «6.1» կետի` «Տպաքանակը (հատ)» սյունակի «10 000» թիվը փոխարինել «12 000» թվով:

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`

1) Սպորտ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ. ARMENIAN NATIONAL FOOTBALL TEAM» 1 նամականիշով գեղաթերթիկի, համաձայն N 1 հավելվածի:

2) Միջազգային. Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ թեմային նվիրված «GODDESS ASTGHIK. ԱՍՏՂԻԿ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» 1 նամականիշի, համաձայն N 2 հավելվածի:

3) Միջազգային. ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ. ARMENIA-UN. ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ. THE FUTURE WE WANT» 1 նամականիշի, համաձայն N 3 հավելվածի:

4) Միջազգային. Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԻԳՆԱՍԻ ԼՈՒԿԱՇԵՎԻՉ. IGNACY LUSIEWICZ 1822-1882» 1 նամականիշի, համաձայն N 4 հավելվածի:

5) Միջազգային. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնադրման 10-ամյակ թեմային նվիրված «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ԵՎՌԱԶԻՅՍԿԱՅԱ ԷԿՈՆՈՄԻՉԵՍԿԱՅԱ ԿՕՄԻՍՍԻՅԱ» 1 նամականիշի, համաձայն N 5 հավելվածի:

6) Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. OHAN DURYAN. 1922-2011» 1 նամականիշի, համաձայն N 6 հավելվածի:

7) Մեծանուն հայեր. Ծերենցի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԾԵՐԵՆՑ. TSERENTS. ՀՈՎՍԵՓ ՇԻՇՄԱՆՅԱՆ. HOVSEP SHISHMANIAN. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշի, համաձայն N 7 հավելվածի:

8) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ թեմային նվիրված «ՋՈՒԼԻԵՆ ԼՈՒՍԵՆԳԵ. JULIENNE LUSENGE. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. 2021 AURORA PRIZE LAUREATE» 1 նամականիշի, համաձայն N 8 հավելվածի:

9) Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան թեմային նվիրված «ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ. ARDEM PATAPOUTIAN. Նոբելյան մրցանակի դափնեկիր. Nobel Prize Laureate» 1 նամականիշի, համաձայն N 9 հավելվածի:

10) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Աղձքի արքայական դամբարան, մ.թ. IV դար, գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ. Aghdzk Royal Tomb, IV century A.D., Aghdzk Village, Aragatsotn Region», «Խորանաշատ վանական համալիր, մ.թ. XIII դար, գյուղ Չինարի, Տավուշի մարզ. Khoranashat Monastic Comlpex, XIII century A.D., Chinari Village, Tavush Region» և «Սրվեղի վանք, մ.թ. XIII դար, գյուղ Այգեհովիտ, Տավուշի մարզ. Srvegh Monastery, XIII century A.D., Aygehovit Village, Tavush Region» 3 նամականիշի, համաձայն N 10, N 11 և N 12 հավելվածների:

11) Գիտություն և տեխնիկա. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN STATE PEDAGOGICAL UNIVERSITY AFTER KHACHATUR ABOVYAN 1 նամականիշի, համաձայն N 13 հավելվածի:

 

3. Գործողության մեջ դնել`

1) Սպորտ. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ. ARMENIAN NATIONAL FOOTBALL TEAM» 1 նամականիշով գեղաթերթիկը, անվանագինը` 500 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

2) Միջազգային. Եվրոպա 2022. Պատմություններ և առասպելներ թեմային նվիրված «GODDESS ASTGHIK. ԱՍՏՂԻԿ ԱՍՏՎԱԾՈՒՀԻ» 1 նամականիշը, անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 25 000 հատ:

3) Միջազգային. ՄԱԿ-ը Հայաստանում. «Մեր երազանքների ապագան» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿ. ARMENIA-UN. ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԱՊԱԳԱՆ. THE FUTURE WE WANT» 1 նամականիշը, անվանագինը` 290 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

4) Միջազգային. Իգնասի Լուկաշևիչի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԻԳՆԱՍԻ ԼՈՒԿԱՇԵՎԻՉ. IGNACY LUKASIEWICZ 1822-1882» 1 նամականիշը, անվանագինը` 160 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

5) Միջազգային. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնադրման 10-ամյակ թեմային նվիրված «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ. ЕВРАЗИЙСКАЯ ЭКОНОМИЧЕСКАЯ КОМИССИЯ» 1 նամականիշը, անվանագինը` 160 դրամ, տպաքանակը` 15 000 հատ:

6) Մեծանուն հայեր. Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակ թեմային նվիրված «ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. OHAN DURYAN. 1922-2011» 1 նամականիշը, անվանագինը` 230 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

7) Մեծանուն հայեր. Ծերենցի ծննդյան 200-ամյակ թեմային նվիրված «ԾԵՐԵՆՑ. TSERENTS. ՀՈՎՍԵՓ ՇԻՇՄԱՆՅԱՆ. HOVSEP SHISHMANIAN. 200TH. ԱՄՅԱԿ. ANNIVERSARY» 1 նամականիշը, անվանագինը` 290 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

8) Ավրորա մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ թեմային նվիրված «ՋՈՒԼԻԵՆ ԼՈՒՍԵՆԳԵ. JULIENNE LUSENGE. «ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՓՆԵԿԻՐ. 2021 AURORA PRIZE LAUREATE» 1 նամականիշը, անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 12 000 հատ:

9) Աշխարհահռչակ հայեր. Արտեմ Պատապուտյան թեմային նվիրված «ԱՐՏԵՄ ՊԱՏԱՊՈՒՏՅԱՆ. ARDEM PATAPOUTIAN. Նոբելյան մրցանակի դափնեկիր. Nobel Prize Laureate» 1 նամականիշը, անվանագինը` 350 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

10) Կրոն և մշակույթ. Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ թեմային նվիրված «Աղձքի արքայական դամբարան, մ.թ. IV դար, գյուղ Աղձք, Արագածոտնի մարզ. Aghdzk Royal Tomb, IV century A.D., Aghdzk Village, Aragatsotn Region», «Խորանաշատ վանական համալիր, մ.թ. XIII դար, գյուղ Չինարի, Տավուշի մարզ. Khoranashat Monastic Comlpex, XIII century A.D., Chinari Village, Tavush Region» և «Սրվեղի վանք, մ.թ. XIII դար, գյուղ Այգեհովիտ, Տավուշի մարզ. Srvegh Monastery, XIII century A.D., Aygehovit Village, Tavush Region» 3 նամականիշը, անվանագինը` 230, 340 և 350 դրամ, տպաքանակը յուրաքանչյուրից` 10 000 հատ:

11) Գիտություն և տեխնիկա. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 100-ամյակ թեմային նվիրված «ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿ. 100TH ANNIVERSARY OF THE ARMENIAN STATE PEDAGOGICAL UNIVERSITY AFTER KHACHATUR ABOVYAN 1 նամականիշը, անվանագինը` 590 դրամ, տպաքանակը` 20 000 հատ:

 

Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված N 01

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 02

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 03

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 04

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թ. մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 05

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 06

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 07

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 08

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 09

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 10

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 11

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 12

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

Հավելված N 13

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2022 թվականի մայիսի 16-ի

թիվ 05-Ն հրամանի

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
16.05.2022
N 05-Ն
Հրաման