Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հուլիսի 2022 թվականի N 832-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1030-Ա ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 739-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1030-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) «Մ. Հակոբյան - «Սպառողների ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Չիլինգարյան - «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Ա. Մկրտչյան - «Հայաստանի ոսկեգործների և ադամանդագործների ասոցիացիա» հասարակական կազմակերպության գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Տ. Քեյան - «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության աջակցության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով.

3) «Կ. Միրզաբեկյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Է. Էլբակյան - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի մինչբուհական կրթության գծով պրոռեկտոր (համաձայնությամբ)» բառերով.

4) «տնտեսագիտական գիտությունների թեկնածու» բառերից հետո լրացնել «, ասիստենտ» բառով:

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 739-Ա որոշման հավելվածում «Բ. Պիպոյան - «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Կ. Չիլինգարյան - «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հուլիսի 18

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
18.07.2022
N 832-Ա
Որոշում