Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆ ...

 

22.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2022 թվականի N 1113-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 303-Ն ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու, Անիի և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի համայնքներին գույք նվիրաբերելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 925-Ն ու 2016 թվականի մարտի 17-ի N 332-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իրավասություն վերապահելու մասին» N 303-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

2) որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Առաջարկել Գյումրու, Սպիտակի և Անիի համայնքների ղեկավարներին ապահովել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացը:».

i

3) որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «և 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերի» բառերը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

1) որոշման 5-րդ կետից հանել «մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հուլիսի  21
Երևան

  

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` - -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - -
1070 Ծրագրի անվանումը'
Աջակցություն փախստականների ինտեգրմանը (11,640.0) (11,640.0)
Ծրագրի նպատակը'
Փախստականների ինտեգրում հասարակություն
Վերջնական արդյունքի նկարագրությունը'
Փախստականներին մատուցվող ծառայությունների ընդգրկման և ծառայությունների շրջանակի ընդլայնում
Ծրագրի միջոցառումներ
12003 Միջոցառման անվանումը'
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում (11,640.0) (11,640.0)
Միջոցառման նկարագրությունը'
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած, բնակության վայր չունեցող փախստական ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը'
Տրանսֆերտների տրամադրում
1212 Ծրագրի անվանումը'
Տարածքային զարգացում 11,640.0 11,640.0
Ծրագրի նպատակը'
Տարածքային համաչափ զարգացման խթանում
Վերջնական արդյունքի նկարագրությունը'
ՀՀ համայնքների կառավարման արդյունավետության բարձրացում և տնտեսական գործունեության խթանում
Ծրագրի միջոցառումներ
12025 Միջոցառման անվանումը'
Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում 11,640.0 11,640.0
Միջոցառման նկարագրությունը'
Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին
Միջոցառման տեսակը'
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

  

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` - -
այդ թվում`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - -
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (11,640.0) (11,640.0)
այդ թվում'
06 Բնակարանային ապահովում (11,640.0) (11,640.0)
այդ թվում'
01 Բնակարանային ապահովում (11,640.0) (11,640.0)
այդ թվում'
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն (11,640.0) (11,640.0)
այդ թվում'
1070 Աջակցություն փախստականների ինտեգրմանը (11,640.0) (11,640.0)
այդ թվում'
12003 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում (11,640.0) (11,640.0)
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն (11,640.0) (11,640.0)
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ (11,640.0) (11,640.0)
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (11,640.0) (11,640.0)
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ (11,640.0) (11,640.0)
Կապիտայ դրամաշնորհներ պետական հատվածի այյ մակարդակներին (11,640.0) (11,640.0)
- Այլ կապիտալ դրամաշնորհներ (11,640.0) (11,640.0)
01 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 11,640.0 11,640.0
այդ թվում'
08 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 11,640.0 11,640.0
այդ թվում'
01 Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 11,640.0 11,640.0
այդ թվում'
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 11,640.0 11,640.0
այդ թվում'
1212 Տարածքային զարգացում 11,640.0 11,640.0
այդ թվում'
12025 Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում 11,640.0 11,640.0
այդ թվում' ըստ կատարողների
Լոռու մարզպետարան 11,640.0 11,640.0
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ 11,640.0 11,640.0
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ 11,640.0 11,640.0
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 1,725.0 1,725.0
ԱՅԼ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ 1,725.0 1,725.0
Մասնագիտական ծառայություններ 1,725.0 1,725.0
ԱՅԼ ԾԱԽՍԵՐ 9,915.0 9,915.0
ՀԱՐԿԵՐ, ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԵՎ ՏՈՒՅԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ 9,915.0 9,915.0
Պարտադիր վճարներ 9,915.0 9,915.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9. 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն

 

Աղյուսակ 9.7

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1070 Աջակցություն փախստականների ինտեգրմանը

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը' 1070 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը' 12003 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում
Նկարագրությունը' 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած, բնակության վայր չունեցող փախստական ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը' Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշներ` Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստացած, բնակության վայր չունեցող ընտանիքներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (11,640.0) (11,640.0)

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը' 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը' 12025 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների յուծում
Նկարագրությունը' Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին
Միջոցառման տեսակը' Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները' Համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներին նվիրաբերվող բնակարանների թիվը (հետագայում համայնքների կողմից բնակիչների հետ նվիրատվության պայմանագիր կնքելու նպատակով) 128 128
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 11,640.0 11,640.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.35 ԵՎ 9.1.53 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ 9.1.35

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1070 Աջակցություն փախստականների ինտեգրմանը

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը' 1070 Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)
Միջոցառման դասիչը' 12003 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային ապահովում
Նկարագրությունը' 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած, բնակության վայր չունեցող փախստական ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցություն
Միջոցառման տեսակը' Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշներ` Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն ստացած, բնակության վայր չունեցող ընտանիքներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) (11,640.0) (11,640.0)

 

Աղյուսակ N9.1.53

 

ՀՀ Լոռու մարզպետարան

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
1212 Տարածքային զարգացում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը' 1212 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը' 12025 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը' Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների յուծում
Նկարագրությունը' Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացում, որի արդյունքում լուծում կտրվի բնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին
Միջոցառման տեսակը' Տրանսֆերտների տրամադրում
Շահառուների ընտրության չափանիշները' Համայնքներ
Արդյունքի չափորոշիչներ
ՀՀ Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան համայնքներին նվիրաբերվող բնակարանների թիվը (հետագայում համայնքների կողմից բնակիչների հետ նվիրատվության պայմանագիր կնքելու նպատակով) 128 128
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 11,640.0 11,640.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 21-ի
N 1113-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
գումարը
(հազ. դրամ)
ՀՀ Լոռու մարզպետարան 1,725.0
Բաժին N 01, խումբ N 08, դաս N 01, Կառավարության տարբեր մակարդակների միջև իրականացվող ընդհանուր բնույթի տրանսֆերտներ 1,725.0
1212 Տարածքային զարգացում 1,725.0
12025 Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծում 1,725.0
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,725.0
71311360-1 շենքերի չափագրման ծառայություններ ԳՀ դրամ 1,725,000 1 1,725.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2022
N 1113-Ն
Որոշում