Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1182-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 6-րդ հավելվածի «Միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» արձանագրության 4-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի`

1) 2-րդ կետի 3-րդ ենթակետի վերջում դրված վերջակետը փոխարինել միջակետով.

i

2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) ներմուծում` ապրանքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով:».

i

3) 4-րդ կետի երկրորդ պարբերությունում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.

4) 4-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

i

5) 12-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, իսկ ներմուծման սկզբնաժամկետը չի կարող լինել ավելի շուտ, քան սույն հավելվածի 13-րդ կետով նախատեսված հայտի` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացման հաջորդ օրը: Հայտը չբավարարելու դեպքում անձը վճարում է ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքի համար մաքսատուրքը` օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով:» բառերով.

i

6) 16-րդ կետում «21-րդ կետով» բառերը փոխարինել «21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով» բառերով.

7) 16-րդ կետը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերով.

i

8) 18-րդ կետը «դիրքորոշումները,» բառից հետո լրացնել «եթե առկա չէ 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը» բառերով.

9) 18-րդ կետը «աշխատակազմ:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Մարմինների դիրքորոշումն ստանալուց հետո, եթե առկա է 21-րդ կետի 4-րդ ենթակետով մերժման հիմքը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը մեկօրյա ժամկետում տեղեկացնում է անձին մերժման հիմքի առկայության մասին և առաջարկում մեկ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել մերժման հիմքը:».

10) 21-րդ կետի 2-րդ ենթակետում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.

i

11) 21-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հայտը ներկայացնելու պահի դրությամբ անձն ունի ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների վճարման պարտավորություններ, և այն չի վերացրել սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված ժամկետում:».

i

12) N 3 ձևի 1-ին տողում «Հայտատուի (կազմակերպության)» բառերը փոխարինել «Անձի» բառով.

13) N 3 ձևի 8-րդ տողում «հայտատուի» բառը փոխարինել «անձի» բառով.

14) N 4 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2022 թվականի հուլիսի 28-ի

N 1182-Ն որոշման

 

«Ձև N 4

 

ՑԱՆԿ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN   |ԱՏԳ   |Անվա-|Տեխնի-|Չափի   |Քանակը|Ծագման |Արտա- |Արժեքը|Այլ   |

|ը/կ  |ԱԱ-ի  |նումը|կական |միավորը|***   |երկիրը*|հանման|(դրամ)|տեղե- |

|     |ծածկա-|     |բնու- |***    |      |       |երկիրը|      |կու-  |

|     |գիրը` |     |թագիրը|       |      |       |      |      |թյուն-|

|     |10    |     |***   |       |      |       |      |      |ներ   |

|     |նիշի  |     |      |       |      |       |      |      |**    |

|     |մակար-|     |      |       |      |       |      |      |      |

|     |դակով |     |      |       |      |       |      |      |      |

|     |***   |     |      |       |      |       |      |      |      |

|_____|______|_____|______|_______|______|_______|______|______|______|

|1    |  2   |  3  |  4   |   5   |   6  |    7  |   8  |   9  |   10 |

|_____|_______________________________________________________________|

|     |ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ             |

|     |                  ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ                               |

|_____|_______________________________________________________________|

|1.   |      |     |      |       |      |       |      |      |      |

|_____|______|_____|______|_______|______|_______|______|______|______|

|2.   |      |     |      |       |      |       |      |      |      |

|_____________________________________________________________________|

|                       ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ                              |

|_____________________________________________________________________|

|1.   |      |     |      |       |      |       |      |      |      |

|_____|______|_____|______|_______|______|_______|______|______|______|

|2.   |      |     |      |       |      |       |      |      |      |

|_____|______|_____|______|_______|______|_______|______|______|______|

|Ընդա-|      |     |      |       |      |       |      |      |      |

|մենը |      |     |      |       |      |       |      |      |      |

|_____|______|_____|______|_______|______|_______|______|______|______|

|ԸՆԴԱ-|      |     |      |       |      |       |      |      |      |

|ՄԵՆԸ |      |     |      |       |      |       |      |      |      |

._____________________________________________________________________.

 

*_ Եթե ծագման երկիրը հնարավոր չէ պարզել, նշվում է համապատասխան գրառմամբ:

**- Լիզինգով ներկրվող ապրանքների դիմաց նշվում են «լիզինգ» և պայմանագրի համարը:

***_ Մաքսային մարմինների կողմից արտոնության կիրառման համար ապրանքների նույնականացման նպատակով պարտադիր է 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ սյունակներում նշված տեղեկությունների համապատասխանությունը ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկություններին, իսկ մնացած սյունակներում նշված տեղեկություններից կարող են շեղվել ներմուծված ապրանքի վերաբերյալ տեղեկությունները:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1182-Ն
Որոշում