Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 20-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի ԹԻՎ 18-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2019 թվականի հուլիսի 17-ի «Ընտանիքում բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի գնահատման չափորոշիչները հաստատելու մասին» 18-Լ հրամանի`

1) հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«1. Ենթադրաբար բռնության ենթարկված անձի հետ անցկացված լսման արձանագրությունը:»,

2) հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2. Ենթադրաբար բռնություն գործադրողի հետ անցկացված լսման արձանագրությունը (եթե վերջինս դեպքի վայրում է):»,

3) հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3. Դեպքի վայրում ներկա այլ անձանց հետ անցկացված լսումների արձանագրությունները:»,

4) հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«4. Ենթադրաբար բռնություն գործադրողի տիրապետության տակ զենքի առկայությունը և գտնվելու վայրը, որը ստուգվում է բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում` ոստիկանության հաշվառումներով»,

5) հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«25. Դեպքի վայրի հասցե, հաղորդման վերաբերյալ տեղեկություններ, ենթադրաբար բռնություն գործադրած և ենթադրաբար բռնության ենթարկված, ինչպես նաև դեպքի վայրում ներկա և այլ անձանց անուն, ազգանուն, հայրանուն, բնակության և հաշվառման հասցե, արձանագրությունը կազմող իրավասու ծառայողի անուն, ազգանուն, հայրանուն, կոչում, պաշտոն:»,

6) հավելվածի 33-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«33. Ստորագրությունները և որոշումը կազմելու ամսաթիվը:

Որոշումը ստորագրում է այն կայացրած իրավասու ծառայողը: Մասնակիցները ևս ստորագրում են որոշման տակ, իսկ անչափահաս և անգործունակ անձանց փոխարեն ստորագրում են նրանց օրինական ներկայացուցիչները, եթե վերջիններս ներկա են որոշման կայացման պահին: Եթե ենթադրաբար բռնություն գործադրած անձը դեպքի վայրում ներկա չէ, այդ մասին որոշման մեջ կատարվում է համապատասխան նշում: Եթե մասնակիցները հրաժարվում են ստորագրել, այդ մասին կատարվում է համապատասխան գրառում: Որոշումը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչի մասին նույնպես գրառում է կատարվում:»:

2. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

29 հունիսի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 30 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
29.06.2022
N 20-Լ
Հրաման