041.0737.040909
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2009 թվականի N 737-Ա
«ՇԱՆՍԻ-ՆԱԻՐԻՏ» ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 10-ի N 972 որոշման և «Նաիրիտ» բաց բաժնետիրական ընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սինթեթիկ կաուչուկների «Շանսիի» խմբային բաժնետիրական ընկերության կողմից Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին 2003 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված պայմանագրի`
1. «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության հետ կապված հարցերի համակարգումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
(1-ին կետը փոփ. 20.06.14 թիվ 569-Ա, 23.02.17 թիվ 170-Ա, 06.04.2020 թիվ 419-Ա որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության կանոնադրությամբ սահմանված կարգով ձեռնարկության խորհրդի հայկական կողմի անդամների փոփոխությունը`
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամներ առաջադրել`
Գ. Սանոսյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ)
Ա. Խաչատրյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության իրավաբանական վարչության պետ
Ս. Հովհաննիսյան - «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունում հայկական
կողմի ներկայացուցիչ
Մ. Թոռչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի զորահավաքային
նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ
(2-րդ կետը փոփ. 20.06.14 թիվ 569-Ա, 23.02.17 թիվ 170-Ա, 23.01.2019 թիվ 65-Ա, 04.03.2019 թիվ 204-Ա, 06.04.2020 թիվ 419-Ա, 07.12.2020 թիվ 1327-Ա, 11.10.2021 թիվ 1131-Ա, 29.07.2022 թիվ 879-Ա որոշումներ)
3. (3-րդ կետն ուժը կորցրել է 23.02.17 թիվ 170-Ա որոշում)
4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ) Գնել Սանոսյանին`` առնվազն տարեկան մեկ անգամ տեղեկատվություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործունեության, տնօրենների խորհրդի օրակարգերում ընդգրկված ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասին և դրանց կապակցությամբ տնօրենների խորհրդում քվեարկել միայն համապատասխան լիազորություններ ստանալուց հետո:
(4-րդ կետը փոփ. 23.02.17 թիվ 170-Ա, 06.04.2020 թիվ 419-Ա, 07.12.2020 թիվ 1327-Ա, 11.10.2021 թիվ 1131-Ա, 29.07.2022 թիվ 879-Ա որոշումներ)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ