Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

08.07.2022 -

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ


7 հուլիսի 2022 թվականի N 1011-Ն


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը, 23-րդ կետի 4-րդ ենթակետի 6-րդ պարբերության և 5-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարել լրացումներ, օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Անհետաձգելի համարել Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի - Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների և դրանց նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման գնման կարիքը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի - Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներն իրականացնել երկու փուլով և առաջին փուլի աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 2,392,148,431 դրամ պայմանագրային արժեքով:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը սույն որոշման 2-րդ կետով սահմանված առաջին փուլի շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունը ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից` մեկ անձից գնման ընթացակարգով` 23,000,000 դրամ պայմանագրային արժեքով:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված շինարարական աշխատանքների առաջին փուլի իրականացման համար տրամադրվում է կանխավճար` 717,644,000 դրամի չափով` ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը և տուրքերը:

6. Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված գնման առարկաների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի (բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հուլիսի 7 
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 1,458,657.7 -
այդ թվում`
Ա.Ներքին աղբյուրներ-ընդամենը 1,458,657.7 -
2. Ֆինանսական զուտ ակտիվներ 1,458,657.7 -
այդ թվում`
2.6. Այլ 1,458,657.7 -
ժամանակավորապես ազատ միջոցներ 1,458,657.7 -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
ընդամենը այդ թվում'
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան­սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ - 2,431,096.1 (2,431,096.1) - -
այդ թվում`
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - 2,431,096.1 (2,431,096.1) - -
այդ թվում'
1049 21001 Պետական նշանակության ավտոճանա­պարհների հիմնանորոգում 2,431,096.1 2,431,096.1 - - -
այդ թվում'
1 Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում 2,431,096.1 2,431,096.1 - - -
Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում (I փուլ) 2,431,096.1 2,431,096.1 - - -
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում (2,431,096.1) - (2,431,096.1) - -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազե­ցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցա­ ռումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 1,458,657.7 -
այդ թվում'
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1,458,657.7 -
այդ թվում'
05 Տրանսպորտ 1,458,657.7 -
այդ թվում'
01 Ճանապարհային տրանսպորտ 1,458,657.7 -
այդ թվում'
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 1,458,657.7 -

այդ թվում'

1049

Ճանապարհային ցանցի բարելավում

1,458,657.7

-

այդ թվում'

21001

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

1,458,657.7

-

այդ թվում' ըստ կատարողների

ՀՀ կառավարություն

-

(2,431,096.1)

այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ

-

(2,431,096.1)

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

-

(2,431,096.1)

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

-

(2,431,096.1)

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

-

(2,431,096.1)

- Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

-

(2,431,096.1)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ևախարարությ ուն

1,458,657.7

2,431,096.1

այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների

ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ

1,458,657.7

2,431,096.1

ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ

1,458,657.7

2,431,096.1

ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

1,458,657.7

2,431,096.1

ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1,458,657.7

2,431,096.1

- Շենքերի և շինությունների շինարարություն

1,458,657.7

2,431,096.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

(հազ. դրամ)

 

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 1,458,657.7 0.0
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1,458,657.7 0.0
Ծրագրի անվանումը
1049 Ճանապարհային ցանցի բարելավում 1,458,657.7 0.0
Ծրագրի նպատակը
Ճանապարհային ցանցի բարելավում և անվտանգ երթևեկության ապահովում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ճանապարհների ծածկի որակի և փոխադրումների արդյունավետության բարելավում, ճանապարհների վիճակով պայմանավորված պատահարների նվազում

Ծրագրի միջոցառումներ

21001

Միջոցառման անվանումը

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

1,458,657.7

0.0

Միջոցառման նկարագրությունը

Միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում, մաշված ծածկի փոխարինում

Միջոցառման տեսակը

Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Ծրագրային դասիչը

Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվա­զեցումները' փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ինն ամիս

տարի

ԸՆԴԱՄԵՆԸ

1,458,657.7

-

այդ թվում`

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

1,458,657.7

-

այդ թվում'

1049

21001

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

1,458,657.7

-

այդ թվում' ըստ կատարողների

ՀՀ կառավարություն

-

(2,431,096.1)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

1,458,657.7

2,431,096.1

այդ թվում' ըստ ուղղությունների

1

Միջպետական նշանակության ավտոճանապարհներ, այդ թվում

1,458,657.7

2,431,096.1

Մ-2, (Սյունիք) /Մ-2/ - Աղվանի- Տաթև - /Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում (I փուլ)

1,458,657.7

2,431,096.1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Աղյուսակ N 9.7

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1049

Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը 1049 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 21001 ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Միջոցառումն իրականացնողի անվանումը Մասնագիտացված միավոր
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) 1,458,657.7 -

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.1.8 ԵՎ 9.1.59 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Աղյուսակ N 9.1.8

 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1049

Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը

1049

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Միջոցառման դասիչը

21001

ինն ամիս

տարի

Միջոցառման անվանումը

Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում

Նկարագրությունը

Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում

Միջոցառման տեսակը

Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ

Միջոցառումն իրականացնողի անվանումը

Մասնագիտացված միավոր

Արդյունքի չափորոշիչներ

Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

1,458,657.7

2,431,096.1

 

 

Աղյուսակ N 9.1.59

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

Ծրագրի դասիչը

Ծրագրի անվանումը

1049

Ճանապարհային ցանցի բարելավում

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը

1049

Ցուցանիշների փոփոխությունը (նվազեցումները նշված են փակագծերում)

Միջոցառման դասիչը

21001

ինն ամիս

տարի

Միջոցառման անվանումը Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում
Նկարագրությունը Միջպետական` հանրապետական և մարզային նշանակության ավտոճանապարհների քայքայված ծածկի վերանորոգում` մաշված ծածկի փոխարինում
Միջոցառման տեսակը Հանրության կողմից անմիջականորեն օգտագործվող ակտիվների հետ կապված միջոցառումներ
Արդյունքի չափորոշիչներ
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) - (2,431,096.1)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2022 թվականի հուլիսի 7-ի
N 1011-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Ցուցւ փոփո (ավելացո են դրակ անիշների խությունը ւմները նշված ան նշանով)
քանակը գումարը (հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարություն 2,431,096.1
Բաժին N 04 Խումբ N 05 Դաս N 01 Ճանապարհային տրանսպորտ 2,431,096.1
1049 21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում 2,431,096.1
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 2,392,148.4
45231177 Ճանապարհների վերանորոգման աշխատանքներ ՀՄԱ դրամ 2,392,148,431.0 1 2,392,148.4
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 38,947.7
98111140 Հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 15,947,656.0 1 15,947.7
71351540 Տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 23,000,000.0 1 23,000.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հուլիսի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2022
N 1011-Ն
Որոշում