Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ Ո ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1163-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 26-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը և 27-րդ կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,».

i

2) 26-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից և 27-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունից հանել «վարձակալություն, անհատույց օգտագործում,» և «սեփականատիրոջ կամ» բառերը.

3) 26-րդ կետի 8-րդ ենթակետի «ա» պարբերությունը «ամսով» բառից հետո լրացնել «, իսկ անասնաշենքը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու դեպքում սույն կետի 10-13-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգով ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 32-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը` բացառությամբ այն դեպքի, երբ սույն որոշման գործողությունը դադարեցված է» բառերով.

4) 27-րդ կետի 18-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «զ» պարբերությամբ.

«զ. եթե անասնաշենքը շահագործման չի հանձնվել սույն կետի 8-րդ ենթակետով սահմանված ժամկետում.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2019 թվականի ապրիլի 26-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

______________________________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am) հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1163-Լ
Որոշում