Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 161 ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1165-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման վերնագրից և տեքստից, որոշման հավելվածի վերնագրից, 3-րդ կետից և N 1 ձևի վերնագրից ու տեքստից հանել «պետական» բառը.

i

2) որոշման հավելվածի 27-րդ կետի 1-ին ենթակետից հանել «նախագծի կազմման,» բառերը.

i

3) որոշման հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. անշարժ գույքի սեփականության կամ կառուցապատման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը: Անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության (համատեղ սեփականության կամ բաժնային սեփականության) դեպքում ներկայացվում է նաև նոտարական կարգով վավերացված ընդհանուր սեփականության բոլոր մասնակիցների համաձայնությունը` ջերմատան կառուցման համար.».

4) որոշման հավելվածի 28-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) փաստաթղթերը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծրագրին մասնակցելու և աջակցություն տրամադրելու մասին պայմանագիր` մասնակցի և Նախարարության միջև, որում պարտադիր ամրագրվում են դրույթներ` պայմանագիրը կնքելու պահից ջերմատունն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու` սույն կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերության համաձայն ներկայացված նախագծով նախատեսված աշխատանքներն ավարտելու (նշված ժամանակահատվածում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում Նախարարության համաձայնությամբ ջերմատան շահագործման հանձնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երեք ամսով, իսկ ջերմատունը սահմանված ժամկետում շահագործման չհանձնելու և սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված ջերմատան կառուցման ավարտի վերաբերյալ դիմումը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում, սույն կետի 10-14-րդ ենթակետերով սահմանված ընթացակարգով ծախսերի փոխհատուցում կարող է իրականացվել մինչև սույն հավելվածի 33-րդ կետում նշված ծրագրի տևողության ավարտը` սույն որոշման գործող կարգավիճակի պայմաններում), պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու և առնվազն հինգ տարի նպատակային` որպես սննդամթերքի կամ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող մշակաբույսերի կամ ծաղկի արտադրություն կազմակերպելու վերաբերյալ, ինչպես նաև հինգ տարի Նախարարություն հաշվետվություն ներկայացնելու և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում ծրագրի շրջանակներում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին.»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Հ. Մաթևոսյան

 

2022 թ. հուլիսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2022
N 1165-Լ
Որոշում