Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 1196-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 209 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Մասնավորեցվող և օտարվող պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Հիմնական միջոցները ենթակա են գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից, ընդ որում, հիմնական միջոցի գնահատման և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելու միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու, իսկ մրցույթով, աճուրդով մասնավորեցման կամ օտարման ժամանակ երկու տարին գերազանցելու դեպքում հիմնական միջոցը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:».

2) 14-րդ կետի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Անշարժ գույքի գնահատման պահի և մասնավորեցման կամ օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացման միջև ժամկետը մեկ տարին գերազանցելու, իսկ մրցույթով, աճուրդով մասնավորեցման կամ օտարման ժամանակ երկու տարին գերազանցելու դեպքում անշարժ գույքը ենթակա է կրկին գնահատման` սույն կետով սահմանված կարգով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. օգոստոսի 4

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2022
N 1196-Ն
Որոշում