Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2022 թվականի N 57-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ազգային ժողովի և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու կարգը, ներկայացված տեղեկությունների ցանկի և հայտի ձևերը սահմանելու մասին» N 130-Ն որոշման

1) վերնագրում, 1-ին կետի 1-ին ենթակետում, թիվ 1 հավելվածի վերնագրում, 1-ին կետում, 3-րդ կետի առաջին պարբերությունում և 6-րդ կետում «Երևանի» բառը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով,

2) վերնագիրը, 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, թիվ 1 հավելվածի վերնագիրը, 1-ին կետը, թիվ 2 և 3 հավելվածները «հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված» բառերով,

3) «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասով» բառերով,

4) թիվ 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» բառերը փոխարինել ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք)» բառերով,

5) թիվ 1 հավելվածի 3-րդ կետի առաջին պարբերությունում «21-օրյա» բառը փոխարինել «10-օրյա» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
03.08.2022
N 57-Ն
Որոշում