Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 օգոստոսի 2022 թվականի N 11-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` հրամայում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`

i

1) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածի 51-րդ կետի աղյուսակ 2-ի.

ա. «Համարը» սյունակի 1-ին տողում «9479-2014» թվերը փոխարինել «9479-2011» թվերով, իսկ «Անվանումը» սյունակի 1-ին տողում` «Քարաբլոկներ բնական քարերից` երեսապատման իրերի արտադրության համար: Տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «Բլոկներ լեռնային ապարներից` երեսապատման, ճարտարապետաշինարարական, մեմորիալ և այլ իրերի արտադրության համար: Տեխնիկական պայմաններ» բառերով,

բ. «Անվանումը» սյունակի 2-րդ տողում «Քարասալեր երեսապատման` սղոցված բնական քարից: Տեխնիկական պայմաններ» բառերը փոխարինել «Բնական քարերից սղոցված երեսապատման սալեր: Տեխնիկական պայմաններ» բառերով:

գ. 34-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

._____________________________________________________________________.

|ՀՍՏ ԳՕՍՏ 8267-95|Խիճ և  կոպիճ խիտ լեռնային ապարներից` շինարարական    |

|                |աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ            |

._____________________________________________________________________.

 

2) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի`

i

ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով. «3) 1-2-րդ խմբին են վերագրվում ավազի և ավազակոպճային ապարների ժամանակակից գետահունային, գետաողողատային և դարավանդային հանքավայրերը, որոնց օգտակար ստվարաշերտը տարածական տեղադիրքի, ձևի, չափերի և որակի փոփոխմամբ տարեկան կամ բազմամյա ցիկլում վերականգնվում է որոշակի ինտենսիվությամբ»:

i

բ. 17-րդ կետի 1-ին ենթակետի աղյուսակ 1-ի «Հանքավայրի տիպը» սյունակի 2-րդ և 3-րդ տողերից հանել «2.1.» և «2.2.» թվերը:

i

գ. 28-րդ կետի աղյուսակ 2-ի 11-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

._____________________________________________________________________.

|ՀՍՏ ԳՕՍՏ 8267-95|Խիճ և  կոպիճ խիտ լեռնային ապարներից` շինարարական    |

|                |աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ            |

._____________________________________________________________________.

 

i

դ. 62-րդ կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «` բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետի աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրի խմբի համար սահմանված հետախուզական ցանցի խտության»:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Գ. ՍԱՆՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
04.08.2022
N 11-Ն
Հրաման