Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հուլիսի 2022 թվականի N 125-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 300-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նվազեցնել և կանխարգելել վճարային քարտերով իրականացվող գործառնությունների արդյունքում առաջացող ռիսկերը (օրինակ` հաշվարկային և արտարժութային), ինչպես նաև բարենպաստ պայմաններ ապահովել անկանխիկ գործառնությունների զարգացման համար,

i

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը,

i

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և 2-րդ մասի «ե» կետերով և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի նոյեմբերի 4-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունվարի 31-ի թիվ 39-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 300-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտի թողարկման, սպասարկման և տարածման, ինչպես նաև վճարային քարտով գործառնությունների իրականացման հետ կապված քարտապանների շահերի պաշտպանությանն ուղղված անվտանգության կանոններ սահմանելու մասին» կարգի 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 29.1-րդ կետ.

«29.1 Եթե թողարկողների կողմից թողարկված վճարային քարտերի սպասարկումը (այդ թվում` թոքեններ կիրառող թվային վճարային լուծումների կիրառմամբ) իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կողմից, ապա այդ գործառնությունների գծով քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանաբար քլիրինգ կամ վերջնահաշվարկ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպության կողմից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հոկտեմբերի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ

    ՆԱԽԱԳԱՀ                                Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

2022 թ. հուլիսի 29

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 4 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
26.07.2022
N 125-Ն
Որոշում