Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 օգոստոսի 2022 թվականի N 1228-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթները նոտարների, փաստաբանների, փաստաբանական գրասենյակների և այլ անձանց կողմից իրականացվելու կարգը սահմանելու մասին» N 1110-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

i

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «աշխատակազմի» բառը փոխարինել «իրավաբանական անձանց» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա. 10-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել «Սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող անձին տեղեկատվական համակարգին միանալու համար բացվում է(են) տիրույթ(ներ), և ըստ անհրաժեշտության` անվճար տրամադրվում անվտանգության սարք(եր):» խմբագրությամբ.

3) որոշման N 2 հավելվածում`

i

ա. վերնագրի «ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ» բառը փոխարինել «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ» բառերով,

բ. 1-ին` «Պայմանագրի կողմերը» բաժնում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը (այսուհետ` աշխատակազմ), որը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի կանոնադրության հիման վրա» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը» բառերով,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.3-րդ կետով`

«2.3. Գրասենյակի` սույն պայմանագրի համաձայն ծառայություն մատուցելու իրավասություն ունեցող աշխատակիցները և նրանց նստավայրերը.

2.3.1. (նույնականացման քարտի համարը`, նստավայրը` __________________),

2.3.2. (նույնականացման քարտի համարը`, նստավայրը` _________________):»,

դ. 4.1-ին կետը «կնքելուց» բառից հետո լրացնել «կամ սույն պայմանագրի 2.3-րդ կետում փոփոխություն (լրացում) կատարելուց» բառերով,

ե. 4.1-ին կետում «աշխատակազմը» բառը փոխարինել «գործակալությունը» բառով,

զ. 4.2-րդ կետում «տիրույթ» բառը փոխարինել «տիրույթ(ներ)» բառով, իսկ «սարքեր» բառը` «սարք(եր)» բառով,

է. 5.1-ին կետում «2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարների չափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1746-Ն» բառերով:

ը. 5.2-րդ կետում «2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն» բառերով,

թ. 5.3-րդ կետում «` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժանմունքի` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային հաշվին գումարը փոխանցելու միջոցով» բառերը փոխարինել «համապատասխան գանձապետական հաշվեհամարին գումարը փոխանցելու միջոցով» բառերով,

ժ. 5.4-րդ կետում «` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համար բացված արտաբյուջետային» բառերը փոխարինել «համապատասխան» բառով,

ժա. 9.3-րդ կետում «2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և ապոստիլ դնելու վճարովի ծառայությունների ցանկը և վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-Ն» բառերը փոխարինել «2021 թվականի հոկտեմբերի 21-ի N 1746-Ն» բառերով:

2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկատվական համակարգին միանալու մասին» պայմանագիր կնքած գրասենյակները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում պարտավոր են N 1 հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել N 2 հավելվածով նախատեսված պայմանագրի լրացված և հաստատված օրինակը: Սույն կետով սահմանված պարտավորությունը նշված ժամկետում չկատարելը հիմք է գործող պայմանագիրը լուծելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 11

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.08.2022
N 1228-Ն
Որոշում