Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱ ...

 

 

606.0122.281116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «28»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616388

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 նոյեմբերի 2016 թվականի N 122-Ն

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել տեղամասային կենտրոնում փակցվող ընտրողների ցուցակի վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի և ժամանակի մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 03.08.2022 թիվ 55-Ն որոշում)

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի

2016 թ. նոյեմբերի 9-ի

N 122-Ն որոշման

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

 

Մ Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել մինչև 20_____ թ. ___________________________________ __________________-ը:

(նշվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 14 օր առաջվա

տարեթիվը, ամիսը և օրը)

 

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 9 օր առաջ, սահմանված հիմքերի առկայության դեպքում, ընտրողների ցուցակում վերացնում է անճշտությունները` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Դիմողի անձին չվերաբերող դիմումը բավարարելու դեպքում` լիազոր մարմինը այդ մասին ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով:

- Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրեն ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունի.

1. այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս է մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2. այն անձը, ով Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն իրեն չեն ընդգրկել համապատասխան ցուցակում.

(2-րդ կետը նշվում է միայն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ)

3. այն անձը, ով հաշվառված է համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն քվեարկության օրվան նախորդող վեց ամսվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթուղթ չունենալու հիմքով չի ընդգրկվել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում:

- Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին կարող է ներկայացվել.

20___ թ. __________ ____-ից մինչև 20___ թ.__________-ը` ժամը 20:00-ն (սկզբնաժամկետ է նշվում քվեարկության օրվան նախորդող 5-րդ օրը, վերջնաժամկետ` քվեարկության օրը` մինչև քվեարկության ավարտը)

 

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

 

- Ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու և ցուցակում լրացում կատարելու վերաբերյալ վեճերով կարող է բողոք (դիմում) ներկայացվել վերադաս լիազոր մարմին կամ դատարան:

Վերադաս լիազոր մարմինը կամ դատարանը ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու վերաբերյալ ակտը կայացնում է բողոքը (դիմումը) ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, իսկ քվեարկության և դրան նախորդող երեք օրերի ընթացքում` այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

 

(հավելվածը փոփ. 20.01.17 թիվ 17-Ն, 03.08.2022 թիվ 55-Ն որոշումներ)

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
09.11.2016
N 122-Ն
Որոշում