Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆ ...

 

24.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ


14 հուլիսի 2022 թվականի N 1069-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.

«21. Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:».

i

2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 22-րդ կետով.

«22. Դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն և իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ:».

i

3) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) չարորակ հիվանդությունների բուժում,».

i

4) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.

«8) հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման,».

i

5) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ ենթակետով.

«9) դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաթմրաբանական և թմրաբանական փորձաքննություն` իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ և ախտաբանաանատոմիական,».

i

6) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.

«10) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտություններ,».

i

7) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետով.

«11) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական օգնություն և սպասարկում:».

i

8) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն` բացառությամբ հետևյալ ծառայությունների`

ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,

բ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,

գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,

դ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման,».

i

9) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.

«16) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:».

i

10) որոշման N 7 հավելվածի N 1 ձևի «Տեղեկատվություն» բաժնի 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) անձնագիրը կամ նույնականացման քարտը, դրանց բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար` անձնագիրը կամ ծննդյան վկայականը:».

i

11) որոշման N 7 հավելվածի N 1 ձևի «Տեղեկատվություն» բաժնի 7-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն` բացառությամբ հետևյալ ծառայությունների`

ա. մասնագիտացված ստոմատոլոգիական,

բ. ախտորոշման ճշտման նպատակով լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ նեղ մասնագիտացված կենտրոններում և շարունակական հսկողություն պահանջող և առանձին հիվանդությունների բուժման,

գ. մտավոր, հոգեկան (վարքագծային), լսողական, ֆիզիկական (շարժողական) և զարգացման այլ խանգարումներով երեխաների գնահատման և վերականգնողական բուժման,

դ. արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:».

i

12) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 25-րդ կետով.

«25. Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հուլիսի 14 
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հուլիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.07.2022
N 1069-Ն
Որոշում