ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2022 թվականի N 1227-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ամբողջական ցանկը, այդ ծառայությունների իրականացման կարգը և վճարների չափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1746-Ն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._____________________________________________________________________.
| |1) փաստաբանների կամ փաստաբանական |մեկ ամսվա համար| 50000|
| |գրասենյակների համար մեկ ամսվա համար |նախատեսված վճար| |
| |նախատեսված վճար |_______________|_________|
| | |մեկ տարվա համար| 500000|
| | |նախատեսված վճար| |
| |_______________________________________|_______________|_________|
| | |Փաստաբանական | 17000|
| | |գրասենյակին | |
| | |նույն | |
| | |նստավայրում | |
| | |լրացուցիչ | |
| | |մուտքի անուն և | |
| | |գաղտնաբառ | |
| | |տրամադրելու | |
| | |դեպքում | |
| | |յուրաքանչյուր | |
| | |լրացուցիչ | |
| | |մուտքի անունի | |
| | |և գաղտնաբառի | |
| | |համար մեկ ամսվա| |
| | |համար | |
| | |նախատեսված վճար| |
| | |_______________|_________|
| | |Փաստաբանական | 170000|
| | |գրասենյակին | |
| | |նույն | |
| | |նստավայրում | |
| | |լրացուցիչ | |
| | |մուտքի անուն և | |
| | |գաղտնաբառ | |
| | |տրամադրելու | |
| | |դեպքում | |
| | |յուրաքանչյուր | |
| | |լրացուցիչ | |
| | |մուտքի անունի | |
| | |և գաղտնաբառի | |
| | |համար մեկ տարվա| |
| | |համար | |
| | |նախատեսված վճար| |
._____________________________________________________________________.
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնական հրապարակման օրը` 11 օգոստոսի 2022 թվական: