Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2022 թվականի N 63-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 131-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյանների ձևերը և լրացնելու կարգը սահմանելու մասին» N 131-Ն որոշման.

i

1) թիվ 3 հավելվածում «տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` 1 դիտորդ» բառերը փոխարինել «տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կազմակերպությունից` 1 դիտորդ, իսկ համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից միասնական` 2 դիտորդ,» բառերով,

2) թիվ 3 հավելվածում «Չհրկիզվող պահարանը ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին» բառերը փոխարինել «Չհրկիզվող պահարանը և տեխնիկական սարքավորումները ոստիկանության ծառայողներից ընդունելու մասին» բառերով.

3) թիվ 3 հավելվածում «Ընտրողներին գրանցող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերը փոխարինել «Ընտրողներին գրանցող (մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1200-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերով,

4) թիվ 3 հավելվածում «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող (մինչև 1000 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1000-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերը փոխարինել «Քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող (մինչև 1200 ընտրողի հաշվարկով առնվազն` մեկ, իսկ 1200-ից ավելիի դեպքում` երկու անդամի)» բառերով,

5) թիվ 3 հավելվածում «Գրառումներ Քվեարկության ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին» բառերը փոխարինել «Գրառումներ Քվեարկության նախապատրաստման, քվեարկության և արդյունքների ամփոփման ընթացքում ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված կարգի խախտման դեպքի վերաբերյալ հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի գնահատականի մասին» բառերով,

6) թիվ 3 հավելվածում «ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ» բառերը փոխարինել «ՎԵՐԱԴԱՍ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ» բառերով,

7) թիվ 3 հավելվածում «Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի ազգանունը, անունը, հայրանունը» բառերը փոխարինել «Վերադաս ընտրական հանձնաժողովի անդամի, թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը» բառերով,

8) թիվ 3 հավելվածում «Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանումը կամ համարը» բառերը փոխարինել «Վերադաս ընտրական հանձնաժողովի անվանումը կամ համարը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը» բառերով,

9) թիվ 4 հավելվածի 6-րդ կետում «և վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների» բառերը փոխարինել «, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների և թեկնածուների» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Տ. ՄՈՒԿՈՒՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 12 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
10.08.2022
N 63-Ն
Որոշում