Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈ ...

 

23.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1304-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը, 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ և 57-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Անհետաձգելի համարել Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհատվածների վրա առկա` սույն որոշման 2-րդ կետում նշված ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքները:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին`

1) հանդես գալ որպես պատվիրատու և նախագծային փաստաթղթերում փոփոխությունների և դրանց փորձաքննության իրականացման նպատակով կնքել համաձայնագիր «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2020 թվականի մայիսի 8-ին կնքված «Գ. Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքների նախագծման խորհրդատվական ծառայությունների մատուցման» N ՋՆԾ-ԽԲՄ-ԾՁԲ-2020/10 պայմանագրի շրջանակում, Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600 (Արարատ բնակավայր) ճանապարհահատվածի վրա գտնվող ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերում փոփոխություններն ընդունելու համար.

2) փոփոխություն կատարել «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ–ՀՄԱԱՇՁԲ-21/6-Ա պայմանագրով նախատեսված աշխատանքների չկատարված մասի համար սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի հոկտեմբերի 30-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները: «Բիլդեր Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքներն իրականացնելու է 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ–ՀՄԱԱՇՁԲ-21/6-Ա պայմանագրի արժեքի սահմաններում.

3) փոփոխություն կատարել սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 5-ին կնքված N ՋԿ-ՀՄԱԾՁԲ-21/2-Տ և հեղինակային հսկողության իրականացման համար «ՋԻՆՋ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2021 թվականի մայիսի 6-ին կնքված N ՋԿ-ՄԱԾՁԲ-21/3-Հ-1 պայմանագրերում` սահմանելով կատարման նոր ժամկետ, բայց ոչ ուշ, քան մինչև 2022 թվականի սեպտեմբերի 30-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ և 56-րդ կետերի 4-րդ ենթակետերի պահանջները:

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական դրական եզրակացության առկայության դեպքում.

2) սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրերում համապատասխան փոփոխությունները կատարվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում:

i

4. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան


2022 թ. օգոստոսի 19 
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
 2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1304-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1304-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ընդամենը այդ թվում`
ծրագիրը միջոցառումը կառուցման աշխատանքներ վերակառուցման, վերանորոգման և վերականգնման աշխատանքներ նախագծահե- տազոտական, գեոդեզիա- քարտեզագրա­կան աշխա­տանքներ ոչ ֆինան-սական այլ ակտիվների ձեռքբերում
ԸՆԴԱՄԵՆԸ` 0.0 (76,909.7) 71,629.7 5,280.0 0.0
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎ ԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 0.0 (76,909.7) 71,629.7 5,280.0 0.0
այդ թվում`
1072 31009 ՀՀ-ի տարածքում վարձակալի կողմից չսպասարկվող շուրջ 560 բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում (76,909.7) (76,909.7) 0.0 0.0 0.0
1072 31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում 76,909.7 0.0 71,629.7 5,280.0 0.0
այդ թվում`
ՀՀ Արարատի մարզի Գ. Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում (Հ8, Երևան- Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600) 76,909.7 0.0 71,629.7 5,280.0 0.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
 N 1304-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ 
NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1304-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Րյուջետային գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, միջոցառումները կատարող պետական մարմինների և ուղղությունների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
ինն ամիս տարի
ծրագիրը միջոցառումը
ԸՆԴԱՄԵՆԸ` - -
այդ թվում`
- ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - -
այդ թվում`
1072 31009 ՀՀ-ի տարածքում վարձակալի կողմից չսպասարկվող շուրջ 560 բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում (5,280.0) (76,909.7)
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության ջրային կոմիտե (5,280.0) (76,909.7)
1072 31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում 5,280.0 76,909.7
այդ թվում` ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակաոուցվածքների նախարարության ջրային կոմիտե 5,280.0 76,909.7
այդ թվում` ըստ ուղղությունների
ՀՀ Արարատի մարզի Գ. Արարատ համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում (Հ8, Երևան-Արտաշատ-Այգեվան կմ 33+500 կմ 42+600) 5,280.0 76,909.7

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
 N 1304-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ
N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ NN 9.7 ԵՎ 9.47 ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 18-ի
N 1304-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 10 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
միավորի գինը թանակը գումարը
(հազ. դրամ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե   0.0
Բաժին N 06 Խումբ N 03 Դաս N 01 Ջրամատակարարում
1072 31009 ՀՀ տարածքում վարձակալի կողմից չսպասարկվող շուրջ 560 բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցում
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (76,909.7)
45241170/1 ջրամատակարարման համակարգերի կառուցում ԲՄ դրամ (76,909.7)
Բաժին N 06 Խումբ 03 Դաս 01 Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում
1072 31010 Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում 76,909.7
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 68,877.2
45231131/ Ջրամատակարարման խողովակաշարերի հետ կապված աշխատանքներ ՀՄԱ դրամ 68,877,200 1 68,877.2
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 8,032.5
71241200/ նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում ԲՄ դրամ 5,280,000 1 5,280.0
71351540/ տեխնիկական հսկողության ծառայություններ ՀՄԱ դրամ 2,100,000 1 2,100.0
98111140/ հեղինակային հսկողության ծառայություններ ՄԱ դրամ 652,500 1 652.5

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 օգոստոսի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1304-Ն
Որոշում