Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 15 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1275-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1531-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1531-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) 3-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

2) 5-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Թուրքիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

3) 6-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

4) 7-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

5) 8-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Ինդոնեզիա» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

6) 9-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «ԵՄ երկրներ» բառերից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով.

7) 9-րդ կետի «Անվանումը» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր` այլ տեղում չնշված կամ չներառված, որպես սոսինձներ կամ հարակցանյութեր օգտագործվելու համար պիտանի, մանրածախ վաճառքի համար որպես սոսինձներ կամ հարակցանյութեր բաժնեծրարված, 1 կգ-ից ոչ ավելի զուտ զանգված ունեցող արտադրանք.

- - 3901-3913 ապրանքային դիրքերում ընդգրկված պոլիմերների կամ կաուչուկի հիմքով հարակցանյութեր».

8) 10-րդ կետի «Ծագման երկիրը» սյունակը «Չինաստան» բառից հետո լրացնել «Արաբական Միացյալ Էմիրություններ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1275-Ա
Որոշում