Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 122 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 օգոստոսի 2022 թվականի N 1277-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1225-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով և համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N ՀՕ-383-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Ներդրումային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը սահմանելու և ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» N 1225-Ն որոշման (այսուհետ` որոշում)`

1) N 1 հավելվածի`

ա. 1-17-րդ կետերը,

i

բ. NN 1, 2, 3, 4 ձևերը և դրանց լրացման ուղեցույցները:

i

2. N 1 հավելվածի 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը պայմանագրում նշված կարգով և ժամկետներում ստանում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` անձ) կողմից ապրանքների ներմուծման (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) համար մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգված ներդրումային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման վերաբերյալ հաշվետվությունները, դրանցում արտացոլված տվյալները համեմատում է ծրագրով ստանձնած պարտավորությունների հետ, յուրաքանչյուր տարվա ավարտին տարեկան կտրվածքով շեղումներ հայտնաբերելու դեպքում անձից պահանջում է այդ շեղումների վերաբերյալ հիմնավորումներ և դրանք հաշվետվությունների հետ միասին ներկայացնում է նախկինում այդ ծրագիրը գնահատած պետական կառավարման մարմիններ` քննարկման, որից հետո ներկայացված դիրքորոշումների հիման վրա որոշում է կայացնում պայմանագիրը լուծելու վերաբերյալ` համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում:»:

i

3. N 1 հավելվածի ամբողջ տեքստում «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. օգոստոսի 18

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.08.2022
N 1277-Ն
Որոշում