Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 Թ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 29-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻԼԻՍԻ 20-Ի ԹԻՎ 25-Լ ՀՐԱՄԱՆՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈԻՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հուլիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 25-Լ հրամանով հաստատված հավելվածում`

i

1) 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ. «12. Ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներ հանդիսացող Երևան քաղաքի գունդը և մարզային գումարտակները բաղկացած են շարային ստորաբաժանումներից (գումարտակ, վաշտ, դասակ և այլն), ինչպես նաև վարչական վարույթի իրականացման, հերթապահ ծառայության բաժանմունքներից (խմբերից), իսկ Երևան քաղաքի գունդը` նաև հետախուզական հատուկ խմբից:»,

i

2) 13-րդ կետում 2.1 ենթակետից հետո լրացնել նոր 2.2 ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

«2.2) վարչական բողոքների քննության բաժանմունքը,»,

i

3) 14-րդ կետի 25-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«25) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու առերևույթ հանցանքի փաստով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հաղորդման ներկայացումը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե,»,

4) 19.1 կետից հանել 2-րդ ենթակետը,

i

5) 19.1 կետից հետո լրացնել նոր 19.2 կետ` հետևյալ բովանդակությամբ. «19.2. Վարչական բողոքների քննության բաժանմունքի գործառույթներն են`

1) պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական բողոքներով բողոքարկման վարույթի իրականացումը,

2) չբողոքարկված վարչական ակտերի` վերադասության կարգով վերանայման վարույթի իրականացումը,

3) վարչական բողոքների, ինչպես նաև բողոքարկման և վերադասության կարգով վերանայման վարույթների արդյունքների հաշվառումը:»:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատակիցներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

10 օգոստոսի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 12 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
10.08.2022
N 29-Լ
Հրաման