Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ԹԻՎ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 30-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի ԹԻՎ 37-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2021 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանելու և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 37-Լ հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետում «անմիջական ենթակայության ստորաբաժանման» բառերից հետո լրացնել «վարչական վարույթի իրականացման բաժանմունքի կամ խմբի (բացառությամբ քաղաքացիական աշխատանք կատարող անձանց) և» բառերը:

2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ոստիկանության իրավասու ծառայողներին և աշխատակիցներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Վ. ՂԱԶԱՐՅԱՆ

 

10 օգոստոսի 2022թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 12 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
10.08.2022
N 30-Լ
Հրաման