25.06.2022 -
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-63-Ն-20
2022 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 18.1-ին կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
i
1) Որոշման 1-ին հավելվածի 11-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Հովհաննես Գառնիկի» բառերը փոխարինել «Յուզբաշյան Սամվել Սեյրանի» բառերով,
i
2) Որոշման 4-րդ հավելվածի աղյուսակի 6-րդ, 12-րդ և 15-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառից հետո լրացնել «/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. Ջհանգիրյան |
2022թ. հունիսի 23 Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (court.am)` 23 հունիսի 2022 թվական: |
|
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հունիսի 2022 թվական: