Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

31.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2022 թվականի N 1351-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման (այսուհետ` որոշում) 1-ին կետով հաստատված NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

i

2. Որոշման 2-րդ կետով հաստատված N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի:

i

3. Որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի կատարման վերաբերյալ կիսամյակային և տարեկան հաշվետվությունների ձևաչափերը` համաձայն N 4 հավելվածի:»:

i

4. Որոշման 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել ինքնավար մարմինների և անկախ պետական մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարվա ավարտից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել համապատասխանաբար կիսամյակային և տարեկան հաշվետվություններ սույն որոշմամբ հաստատված ծրագրում ներառված` իրենց կողմից կատարման ենթակա միջոցառումների վերաբերյալ` սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով և N 4 հավելվածով սահմանված ձևաչափին համապատասխան:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո ապահովել մոնիթորինգի, մոնիթորինգի և գնահատման հաշվետվությունների մշակումը և դրա հրապարակումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կայքէջերում:»:

i

5. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.

«6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. օգոստոսի 29 
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1351-Ն որոշման

   

«Հավելված N 1
 ՀՀ կառավարության
 2019 թվականի հոկտեմբերի 3-ի
 N 1332-Ն որոշման
»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1351-Ն որոշման

   

«Հավելված N 2
 ՀՀ կառավարության
2019 թվականի հոկտեմբերի 3-ի
N 1332-Ն որոշման
»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1351-Ն որոշման

 

«Հավելված N 3
 ՀՀ կառավարության
 2019 թվականի հոկտեմբերի 3-ի
 N 1332-Ն որոշման
»

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 24-ի
N 1351-Ն որոշման

 

«Հավելված N 4
ՀՀ կառավարության
 2019 թվականի հոկտեմբերի 3-ի
 N 1332-Ն որոշման
»

 

ՁԵՎԱՉԱՓ 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2022
N 1351-Ն
Որոշում