Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

23 օգոստոսի 2022 թվականի N 52-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները.

i

1) հավելված 1-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետում «միջոցով» բառից հետո լրացնել «: Ընդ որում, հեռավար կամ առցանց ուսուցման դեպքում (բացառությամբ` սիմպոզիումների, համագումարների, գիտաժողովների և ԷՈՒՆ-ի) մասնակիցների թիվը յուրաքանչյուր խմբի համար չի կարող գերազանցել 50-ը» բառերը.

i

2) հավելված 2-ի 7.1-րդ կետից հետո լրացնել նոր` 7.2-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«7.2. Երկու և ավելի մասնագիտություն ունեցող բուժաշխատողները հնգամյա շրջափուլում իրենց բոլոր մասնագիտություններից ընդհանուր հանրագումարով հավաքում են 220 ՇՄԶ կրեդիտ` յուրաքանչյուր մասնագիտության գծով առնվազն 25 տոկոս ՇՄԶ կրեդիտներ ձեռք բերելով:».

i

3) հավելված 2-ի 10.3-րդ կետից հետո լրացնել նոր` 10.4-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«10.4. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող լրացուցիչ մասնագիտացումներ անցած բուժաշխատողներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք լրացուցիչ մասնագիտացումներ են անցել նշված հաստատություններում:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 օգոստոսի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
23.08.2022
N 52-Ն
Հրաման