Սեղմել Esc փակելու համար:
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ Հ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1360-Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՈՐԱՅՐ ԱՐՄԵՆԻ ՀԱԽՈՅԱՆԻՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1094-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Դադարեցնել սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար Նորայր Արմենի Հախոյանին (ծնվ.` 1997 թվականի հունվարի 31-ին, հաշվառման հասցեն` քաղ. Երևան, Բագրատունյաց փ., շ. 38/1, բն. 27, Շենգավիթի ԶԿ) տրված տարկետումը` Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքական թիմի կազմում այդ քաղաքացին ընդգրկված չլինելու հիմքով:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմից պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1094-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2022
N 1360-Ա
Որոշում