Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2022 թվականի N 1368-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 5 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«2.1. Անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած` դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված ոչ ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, սույն կետում նշված անձանց (այդ թվում` վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին: Հատուցման հիմնադրամը սույն կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները փոխանցում է համապատասխան գանձապետական հաշվեհամարին` բացառությամբ սույն կարգի 2.2-րդ կետում նշված դեպքի:

2.2. Հատուցման հիմնադրամը սույն կարգի 2.1-ին կետում նշված անձանց կողմից վճարված դրոշմանիշային վճարները Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N 86-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով վերադարձրած լինելու դեպքում դրա մասին տեղեկատվությունը սույն կարգի 2.1-ին կետում նշված ժամկետում տրամադրում է հարկային մարմնին` դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 1

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 1 սեպտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.09.2022
N 1368-Ն
Որոշում