Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ...

 

31.03.2023-

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ

 

06 սեպտեմբերի 2022 թվականի թիվ 147-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կազմակերպել Հայաստանի Հանրապետության դրամանիշերի շրջանառությունը, իրականացնել Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում տեխնիկական միջոցներով դրամանիշերի տարբեր պաշտպանական հատկանիշների ստուգման հիման վրա կանխիկ դրամի վերահաշվումը և տեսակավորումը, նվազեցնել հաճախորդների դրամարկղային սպասարկման ոլորտում առկա ռիսկերը,

i

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը և 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի ««Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

i

1) Կանոնակարգի 2-րդ կանոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.10-րդ կետով.

«2.10. Բանկի դրամարկղային կենտրոն` առևտրային բանկի գլխամասում կամ մասնաճյուղերում գտնվող դրամարկղային հանգույց, որը հագեցած է կանխիկ դրամի վերահաշվման, տեսակավորման, ստուգման, փաթեթավորման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով և ունի ինկասացիոն մեքենաների սպասարկման համար բավարար պայմաններ:»:

i

2) Կանոնակարգի 17-րդ կանոնը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.3-17.11-րդ կետերով.

«17.3. Կենտրոնական բանկը բանկերի դրամարկղային սպասարկումն իրականացնում է միայն բանկերի դրամարկղային կենտրոնների միջոցով: Բանկերի դրամարկղային կենտրոններում ստացված բոլոր թղթադրամները և մետաղադրամները ենթակա են ստուգման ու տեսակավորման դրամանիշեր հաշվող սարքավորումների միջոցով:

17.4. Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ունենան հաշված և տեսակավորած թղթադրամների վերաբերյալ հաշվետվություններ ստանալու/տրամադրելու և արտահանելու հնարավորություն:

17.5. Բանկերի դրամարկղային կենտրոններում թղթադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն թղթադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները (և դիմերեսի, և դարձերեսի համար).

1) Թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

2) Ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

3) Ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

4) Մագնիսականություն:

17.6. Բանկերի դրամարկղային կենտրոններում մետաղադրամների հաշվման, տեսակավորման համար կիրառվող մեքենաները պետք է ապահովեն մետաղադրամների վճարունակության նվազագույն պահանջների հետևյալ ստուգումները.

1) Մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

2) Համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն):

17.7. Բանկերը դրամանիշեր հաշվող մեքենաներ ընտրելու համար կարող են առաջնորդվել Եվրոպական կենտրոնական բանկի կողմից թեստավորման դրական արդյունքներ ապահոված մեքենաների ցանկից (https://www.ecb.europa.eu/euro/cashprof/cashhand/recycling/html/tested.en.html):

17.8. Բանկերի դրամարկղային կենտրոնում (կենտրոններում) կիրառվող թղթադրամներ հաշվող, տեսակավորող մեքենաները պետք է ունենան դրամանիշերն առանձնացնող նվազագույնը 5 գրպան:

17.9. Կենտրոնական բանկին հանձնվող կանխիկ դրամը բանկերը պետք է ստուգեն բանկի դրամարկղային կենտրոններում կիրառվող դրամանիշեր հաշվող մեքենաներով և սույն կանոնակարգով սահմանված կարգով փաթեթավորվեն բանկի դրամարկղային կենտրոններում աշխատող գանձապահների կողմից:

17.10. Սույն կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող փաթեթավորմամբ կամ անընթեռնելի վրադիրներով կամ պիտակներով դրամանիշերի կապոցները (պարկերը) Կենտրոնական բանկում դրամանիշերի ստուգման ընթացքում դիտարկվում են որպես հաշվեսխալ և Կենտրոնական բանկի կողմից առանց վերահաշվելու հետ են վերադարձվում Բանկին` Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

17.11. Բանկոմատների լիցքավորման համար բանկերը պետք է օգտագործեն իրենց դրամարկղային կենտրոններում կիրառվող դրամանիշեր հաշվող մեքենաներով ստուգված դրամանիշերը, ինչպես նաև Կենտրոնական բանկից ստացված դրամանիշերը (բացառություն են համարվում հաճախորդների կողմից վերաշրջանառության հնարավորությամբ բանկոմատներ մուտքագրվող դրամանիշերը, որոնք ստուգվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 209-Ն որոշմամբ սահմանված կարգով):»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մարտի 31-ից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով 17-րդ կանոնում լրացվող 17.11-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

Ն. Երիցյան


2022 թ. սեպտեմբերի 13  
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 սեպտեմբերի 2022 թվական:


 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
06.07.2022
N 147-Ն
Որոշում